Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Ուրոլոգիական խնդիրներ. լուծումները`մասնագետից

Ուրոլոգիական խնդիրներ. լուծումները`մասնագետից

Ուրոլոգիան բժշկության այն ճյուղերից է, որը մեր հանրապետության առողջապահությունում զբաղեցնում է առաջատար դիրքերից մեկը: Ուրոլոգիական հիվանդությունների մենեջմենթում կիրառվում են ախտորոշման, բուժման և վիրահատական ամենաժամանակից  մեթոդները: Ուրոլոգիական խնդիրների ու բուժման լավագույն լուծումների շուրջ “Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականը զրուցել է Սլավմեդ Բժշկական կենտրոնի Ուրոլոգիական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Ռուբեն Հովհաննիսյանի հետ:

–   Բժիշկ Հովհաննիսյան, ծառայությունների ի՞նչ ծավալ է առաջարկում Ձեր կլինիկան և որո՞նք են մեր երկրում ամենատարածված ուրոլոգիական խնդիրները:

–  «Սլավմեդ»  ԲԿ ուրոլոգիական կլինիկան զբաղվում է և´ տղամարդկանց, և´ կանանց ուրոլոգիական խնդիրների գրեթե ողջ ծավալով: Հիվանդությունները բուժում ենք թե կոնսերվատիվ, թե վիրահատական եղանակներով: Ուրոլոգիական ամենատարածված խնդիրը, որ մեր՝ ուրոլոգներիս, ամենօրյա աշխատանքի մաս է կազմում ամբողջ աշխարհում, շագանակագեղձի բարորակ գերաճն է կամ  ադենոման, որն ունենում է տղամարդկանց 80 տոկոսը: Հիվանդությունը վաղ փուլում ախտորոշելու դեպքում կոնսերվատիվ բուժումը երբեմն լինում է շատ արդյունավետ: Բայց դեպքերի ճնշող մեծամասնությունում մենք ստիպված ենք դիմել վիրահատական միջամտության, որովհետև, որպես կանոն, տղամարդիկ ուշ փուլում են դիմում բժշկի: Փաքռ Աստծո, 21-րդ դարում ենք ապրում, և այդ վիրահատությունը կատարվում է էնդոսկոպիկ եղանակով. հիվանդը ենթարկվում է նվազագույն դիսկոմֆորտի և երկու-երեք օրից վերադառնում է տուն: Մեր հիվանդները, համենայն դեպս, մեզնից հեռանում են գոհ ու շնորհակալ: Շագանակագեղձի քաղցկեղն ավելի պակաս է տարածված, քան շագանակագեղձի ադենոման, սակայն լինելով ամենաահեղ չարորակ ուռուցքներից և տղամարդկանց մահվան ամենահաճախ պատճառներից մեկը՝ անհամեմատ ավելի մեծ ուշադրության է արժանանում մեր կողմից: Առավել ևս, որ այն նենգ ընթացք ունի՝ քանի դեռ հիվանդությունը բուժելի է, տղամարդը գանգատներ չի ունենում, իսկ դրանց հայտնվելուն պես հիվանդությունն արդեն դառնում է մահացու: Ցավոք, երբեմն նունիսկ գանգատ չունեցող տղամարդկանց մոտ ենք հայտնաբերում այս քաղցկեղը անբուժելի փուլում: Այդ իսկ պատճառով, մենք ուրոլոգներս ամեն պատեհություն օգտագործում ենք կոչ անելու 40-45 տարին բոլորած տղամարդկանց դիմել մեզ և անցնել մեր հսկողության տակ՝ շագանակագեղձի քաղցկեղի ժամանակին հայտնաբերման, հիվանդության՝ անբուժելի փուլ թևակոխելու և ճակատագրական բարդությունների զարգացման կանխման նպատակով: Մենք ունենք հարյուրավոր հիվանդներ, ում շագանակագեղձի քաղցկեղը ախտորոշել ենք ժամանակին ու վիրահատել ենք. նրանք առողջ են արդեն 10-15 տարի, և վստահաբար այդ հիվանդությունից չէ, որ պիտի մահանան: Ամբողջ աշխարհում շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման դեպքում բուժման ամենաարդյունավետ եղանակը համարվում է վիրահատությունը, որը կոչվում է արմատական պրոստատեկտոմիա` շագանակագեղձի ամբողջական հեռացումը, որն իմ թիմը ամենաառաջիններից մեկն է սկսել լայնորեն կիրառել դեռևս 2002 թ.-ից: Այս վիրահատությունը մենք կատարում ենք կտրվածքով և լապարասկոպիկ, իսկ զարգացած երկրներում կա նաև ռոբոտային տարբերակը: Ավարտելով շագանակագեղձի քաղցկեղին վերաբերող զրույցի հատվածը՝ պետք է նշեմ, որ լինում են դեպքեր, երբ պացիենտը դիմում է մեզ այլ ուրոլոգիական խնդրի, օրինակ ադենոմայի, կապակցությամբ, բայց մեր զգոնության շնորհիվ հայտնաբերում ենք նաև զուգահեռ զարգացող շագանակագեղձի քաղցկեղը:

Տղամարդու սեռական օրգանների չարորակ ուռուցքներից զրուցելուց, չի կարելի անտեսել ամորձու քաղցկեղը, որն ախտահարում է հիմնականում մինչև 35 տարեկան երիտասարդ տղամարդկանց: Բանն այն է, որ չնայած այս քաղցկեղը բավական հեշտ է ախտորոշել, քանի որ ամորձիները կարելի է շոշափել (ինչպես կնոջ պարագայում կրծքագեղձի քաղցկեղը կարելի է հայտնաբերել), և ցավ, չափի մեծացում,  կարծրացում կամ այլ շեղում հայտնաբերելու դեպքում տղամարդը կարող է անմիջապես դիմել ուրոլոգին, այդուհանդերձ բարձիթողի դեպքերը դժբախտաբար շատ են: Երբ  ուռուցքը հայտնաբերվում է ժամանակին, այսինքն դեռ տարածված չի լինում, ապա կատարում ենք ամորձու արմատական հեռացում և նշանակում ենք պրոֆիլակտիկ քիմիոթերապիա կամ ճառագայթային բուժում: Պետք է հավելեմ նաև, որ ամորձու ուռուցքը մարդկային օրգանիզմի ամենահաջող բուժվող ուռուցքն է:

 

Սլավմեդ Բժշկական կենտրոնի Ուրոլոգիական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Ռուբեն Հովհաննիսյան

–   Ըստ վիճակագրության Հայաստանում ամենատարածված ուրոլոգիական չարորակ ուռուցքը միզապարկի քաղցկեղն է: Ձեր գործունեությունը և՞ս դա է ցույց տալիս:

–  Այո, այս հիվանդությունն ավելի հաճախ է հանդիպում, քան շագանակագեղձի քաղցկեղը, չնայած զարգացած երկրներում առաջինը մի քանի անգամ ավելի տարածված է: Այս տարբերության պատճառներ շատ կան՝ և օբյեկտիվ, և սուբյեկտիվ, սակայն մի բան վստահ կարող եմ ասել՝ ծխախոտի օգտագործումն ունի իր ճակատագրական ու եզակի դերը: Հայ մարդիկ շատ են ծխում ու ծխում են ցածրորակ ծխախոտ: Ապացուցված է, որ ծխողների շրջանում միզապարկի քաղցկեղի առաջացման հավանականությունը 4-5 անգամ ավել է, քան չծխողների մոտ: Այդ ուռուցքի ժամանակ ամենահաճախ հանդիպող ախտանիշը արյունամիզությունն է: Դա պարտադիր պայման չէ, սակայն, ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր օրերով և ամիսներով ունենում են ահեղ մի գանգատ՝ արյունամիզություն և չեն դիմում մեզ, ուրոլոգներիս: Միզապարկի ուռուցքները հաճախ ախտորոշվում են ուլտրաձայնային հետազոտությամբ, և հաճախ էլ հայտնաբերվում են այլ խնդրի կապակցությամբ հետազոտություն անցնելիս:

–   Իսկ միզաքարային խնդիրների դեպքում ի՞նչ լուծումներ եք առաջարկում:

–  Միզաքարային հիվանդությունը ամբողջ աշխարհում բավականին մեծ տարածում ունեցող հիվանդություններից մեկն է, իսկ կան էնդեմիկ գոտի համարվող աշխարհագրական գոտիներ, այդ թվում Հայաստանը, որտեղ այս հիվանդությունը կրում է համաճարակի բնույթ: Միզատար ուղիներում` երիկամներ, միզածորաններ, միզապարկ՝ քարերի առաջացումը արտահայտվում է ինչպես ցավերով՝ գոտկային շրջանում, որովայնայնի ստորին հատվածում, միզուկում, այնպես էլ, սրտխառնոցով, արյունամիզությամբ, տենդով: Միզային համակարգի օրգաններից քարահեռացումը Սլավմեդ Բժշկական կենտրոնում կատարում ենք էնդոսկոպիկ և լապարասկոպիկ եղանակներով: Ստորին միզուղիների, այսինքն միզուկի, միզապարկի, միզածորանների վերջնահատվածների կոնկրեմենտների դեպքում, որպես կանոն, ընտրում ենք էնդոսկոպիկ եղանակը. քարը փշրվում և հեռացվում է միզուկի միջով: Վերին միզուղիների քարերի դեպքում կիրառում ենք լապարասկոպիկ եղանակը, որն ունի հրաշալի արդյունավետություն:

Բանն այն է, որ լապարասկոպիկ եղանակով քարահեռացումն իրականացնելիս կարողանում ենք միաժամանակ կատարել երիկամի, երիկամի խոռոչների ու ավազանի, միզածորանի ռևիզիա, այսինքն վիճակի գնահատում, և ի հայտ ենք բերում քարագոյացման պատճառները և հենց վիրահատության ընթացքում էլ դրանք վերացնում ենք: Այսինքն  լապարասկոպիան, բաց վիրահատության պես, մեզ հնարավորություն է ընձեռում իրականացնել հիվանդության ռեցիդիվի, այսինքն նոր քարերի գոյացման կանխարգելում: Բայց սա կատարվում է նվազագույն ինվազիվ միջամտությամբ: Իսկ միզաքարային հիվանդության պարագայում հիվանդության ռեցիդիվի կանխումը ոչ պակաս կարևոր է քարերի հեռացումից, քանի որ գլոբալ մասշտաբով գրանցվում է միզաքարային հիվանդության կրկնություն մինչև 50 տոկոս դեպքերում: Լապարասկոպիկ վիրահատությունների շնորհիվ մենք կարողանում են այդ տոկոսը կտրուկ իջեցնել:

 Սլավմեդ Բժշկական կենտրոնի Ուրոլոգիական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Ռուբեն Հովհաննիսյան

–   Դուք Ձեր խոսքում մի քանի անգամ նշեցիք, որ միջամտությունները կատարում եք լապարոսպիկ եղանակով: Որո՞նք են առավելությունները:

–  Արդյունավետության ու մինիմալ ինվազիվության պատճառով է, որ լապարասկոպիան մեր թիմի նախընտրած ուղղությունն է, որով ընթանում ենք արդեն 10 տարուց ավել, ունենք հարուստ փորձ ու հմտություններ, և ուրոլոգիական գրեթե բոլոր խնդիրների լուծումն առաջարկում  ենք լապարասկոպիկ եղանակով, որն արդյունավետ բուժման ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում: Մի բան է, երբ կատարում ենք 15-20 սմ կտրվածք, պացիենտին հիվանդանոցում պահում 4-5 օր մինչև կարողանա լիարժեք ազատ շարժվել, վերքը բավարար լավանա, հետո էլ վերքը թողնում է խեղող սպի, պատահում է՝ ամիսներով ցավում է, թարախակալվում է, զարգանում է ճողվածք և այլն: Մեկ ուրիշ բան է, երբ կատարվում է լրիվ այլ տեխնոլոգիական մակարդակի ու որակի վիրահատություն՝ լապարասկոպիկ եղանակով, երկու կամ երեք 1 սանտիմետրանոց անցքերով՝ առանց վնասելու պացիենտին, առանց խեղելու մարմինը, հիվանդանոցային ռեժիմը կրճատելով մինչև 1-2 օր: Նորմալ կենսառիթմին վերադառնալն էլ տևում է բառացիորեն մի քանի օր, առանց որևէ սահմանափակման: Այս եղանակով կատարում ենք մակերիկամների, երիկամների և միզածորանների վրա կատարվող բոլոր վիրահատությունները, շագանակագեղձի կապակցությամբ կատարվող արմատական պրոստատէկտոմիան:

Ի դեպ, Սլավմեդ ԲԿ-ում ստեղծված են բոլոր պայմանները ժամանակակից ու արդյունավետ բուժումներ իրականացնելու համար: Վերջին սերնդի սարքավորումներով հագեցած են ոչ միայն վիրահատարանները: Հիվանդասենյակներում տեղադրված են ֆունկցիոնալ ու հարմարավետ մահճակալներ, որոնք տեսել եմ աշխարհի լավագույն կլինիկաներում: Այստեղ պացիենտը վճարում է մեկ անգամ դրամարկղում և ուրիշ ոչ մի կողմնակի վճարում չի կատարում դեղորայք կամ այլ պարագա գնելու համար:


–   Կան դեպքեր, երբ խնդիրը կարելի է բուժել և վիրահատական և կոնսերվատիվ բուժման եղանակով: Այդ պարագայում ո՞ր տարբերակի վրա է կանգնում Ձեր ընտրությունը:

 –  Մենք տիրապետում ենք ժամանակակից վիրահատական տեխնոլոգիաներին, և աշխատանքում ներդնում ենք մեր պրոֆեսիանալիզմի և ներուժի մաքսիմումը՝ միշտ ձգտելով միայն լավագույն արդյունքի: Սակայն իհարկե “վիրահատել, թե չվիրահատել” երկընտրանքի առաջ կանգնում է յուրաքանչյուր վիրաբույժ՝ տարբեր հիվանդությունների ժամանակ: Ես Ձեզ կասեմ այն սկզբունքի մասին, որ մեր թիմը որդեգրել է: Լինելով վիրաբույժներ՝ մենք այնուհանդերձ, գտնում ենք, որ հիվանդին պետք չէ վիրահատել, եթե նրան կարելի է չվիրահատել: Ավելի պարզ ասած, եթե դեղորայքային բուժումը կունենա նույն արդյունավետությունն, ինչ վիրահատականը, ապա վիրահատություն չենք առաջարկում: Իհարկե սա շատ բարդ հարց է, երբ որոշում ընդունելիս հաշվի ենք առնում տասնյակ գործոններ, որոնց մասին պացիենտը պատկերացում իսկ չունի, հաճախ էլ «կիսալիքը և կիսադատարկ բաժակի» պատմությունն է լինում: Ամեն դեպքում, աշխատում ենք պացիենտին տալ բժշկական որոշման տրամաբանական և հիմնավորված բացատրություն: Ի դեպ, մեր այս մոտեցումը հիվանդները բարձր են գնահատում են, ու շնորհակալ հեռանում, քանզի հասկանում են, որ որոշումը կայացվել է բացառապես իրենց շահերից ելնելով: 

–   Ուրոլոգիական ոլորտը բավական արագ է զարգանում: Ի՞նչ տեղ եք տալիս վերապատրաստումներին:

–   Մեր մասնագիտությունն այն բացառիկներից է, որտեղ շարունակական մասնագիտական զարգացումն ու ինքնակատարելագործումը պարտադիր է: Սա ոլորտ է, որ անընդհատ ներդրվում են նոր տեխնոլոգիաներ, մեթոդներ ու սարքավորումներ: Մասնագիտության զարգացմանը համահունչ չքայլել, նշանակում է ոչ թե դոփել տեղում, այլ հետադիմել: Ավելի հաճախ հնարավոր չէ, սակայն տարվա ընթացքում մեկ-երկու անգամ պարտադիր վերապատրաստումները Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Ռուսաստանի լավագույն համալսարանական կլինիկաներում, խոշոր մասնագիտական ժողովներին մասնակցությունը մեր թիմի անդամների բժշկական գործունեության կարևոր մասն են կազմում: Դրանք մեզ օգնում են քայլել ժամանակակից ուրոլոգիայի նվաճումներին համահունչ, Հայաստան բերել բուժման նորարարական մեթոդներ ու զարգացած երկրներում ընդունված վերջին մոտեցումներ: Օտար լեզուների, մասնավորապես անգլերենի, իմացությունն իհարկե ունի կրիտիկական նշանակություն: Այսօր մեր թիմն իր վերապատրաստումների և որակավորման մակարդակով անգամ պատրաստ է ռոբոտային լապարասկոպիկ վիրահատություններ իրականացնել, եթե ապագայում ստեղծվեն նաև այդ տեխնիկական հնարավորությունները:


 Սլավմեդ Բժշկական կենտրոն

Սկզբնաղբյուր. «Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերական
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ